Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել թուրք գործչին՝ հակակայկական հայտարարության համար

Աստղիկ Խաչատրյան 30.06.2021 - 20:12
30.06.2021 - 20:12 դիտում

Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին մեղադրանք է առաջադրվել «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» համար՝ գրում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով, ինչի արդյունքում 2021 թվականի փետրվարին DİTİB-ի նախագահը հրաժարական տվեց։

Գյոթինգենի վարչական դատարանը հինգ տարբեր հրապարակումների առթիվ, որոնք կատարվել են 2015 թվականի մայիսից մինչ օրս՝ Facebook-ում և WhatsApp-ում, Քեսքինի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմել։

Դրանցից մեկում Քեսքինը հրապարակել էր 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի դեմ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջայի և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի նկարը՝ գրելով․ «Պետք չէ զարմանալ, եթե որևէ մեկը կրակի պապի գլխին»։ Այդ հրապարակումն արվել էր Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանելուց անմիջապես հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ