Գերիների խոշտանգման արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում. ՄԻՊ

Աննա Կոստանյան 19.03.2021 - 17:32
19.03.2021 - 17:32 դիտում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում.

«Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ դրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ