Գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Աննա Կոստանյան 4.04.2022 - 10:22
4.04.2022 - 10:22 դիտում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ապրիլի 4-ին` ժամը 09։25-ին, որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ