Գեղարքունիք գյուղի տներից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել. կա 1 զոհ

26.02.2023 - 13:35 դիտում
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է գազի կաթսան, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:
Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ