Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 29.05.2021 - 20:46
29.05.2021 - 20:46 դիտում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին այսօր նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

Տղաների 96 կգ քաշային կարգում մեր մարզիկ Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 355 (162+193) կգ արդյունք և հաղթանակ տարավ: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանը` 354 (163+191) կգ: Գարիկ Կարապետյանը պոկում և հրում վարժություններում նվաճեց փոքր արծաթե մեդալներ:

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալ էր նվաճել նաև Լիաննա Գյուրջյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ