Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր»

Հրաչ Սահակյան 18.12.2020 - 20:18
18.12.2020 - 20:18 դիտում

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Երթը կազմակերպել է «Հայրենիքի փրկության շարժում»-ը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ