«Գազպրոմ»-ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը

Աննա Կոստանյան 31.12.2020 - 13:20
31.12.2020 - 13:20 դիտում

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն», – ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ