Արցախում ռուս խաղաղապահների համար երկու բլոկ-մոդուլային ավան է կառուցվել

Գոհար Ստեփանյան 31.12.2020 - 11:57
31.12.2020 - 11:57 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավանում երկու բլոկամոդուլային ավան են կառուցել՝ խաղաղապահ զորակազմի զինծառայողներին կեցության հարմարավետ պայմաններով ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, նոր մոդուլային ավաններում ավելի քան 300 մարդու բնակեցնելու մասին զեկուցել են ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին:

Եվս մեկ նմանատիպ ավան՝ 60 մարդու համար, նախատեսվում է բնակեցնել հաջորդ տարվծ հունվարին՝ Քարաքենդ բնակավայրում։

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում): Բնակավայրը կահավորված է (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային իրեր, սեղաններ, աթոռներ, լոգախցիկ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (Էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, ջրատաքացուցիչ)։

Նշվում է, որ յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Բլոկ-մոդուլային ավանները կառուցվել են մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ ГОСТ-ի պահանջներին և տեխնիկական պայմաններին համապատասխան, համապատասխանում են զորքերի տեղակայման անմիջական վայրում զինծառայողների հարմարավետ բնակության համար սահմանված բոլոր նորմերին և պահանջներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ