Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը

Աննա Կոստանյան 23.12.2022 - 15:06
23.12.2022 - 15:06 դիտում

Տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը պնդել է, թե ադրբեջանցիները չեն փակել Լաչինի միջանցքը: Պաշտոնյաներն անդրադարձել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ