«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է

Աննա Կոստանյան 23.12.2022 - 13:39
23.12.2022 - 13:39 դիտում
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:
Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի Հանարապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ