Բոլորի նկատմամբ կիրառվելու է աշխատանքից ազատելու և պատժամիջոցներ իրականացնելու որոշում․ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ-ն լքած պետական պաշտոնյաների մասին

Աննա Կոստանյան 3.11.2020 - 16:05
3.11.2020 - 16:05 դիտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պատերազմական օրերին Արցախը լքած բարձր ու ցածր օղակների պետական պաշտոնյաները կպատժվեն։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,-գրել է նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ