ՈՄԱ-ի դասընթացները ներկայացվում են իբրև նորաստեղծ ահաբեկչական խմբավորման գործողություններ

Աննա Կոստանյան 3.11.2020 - 17:23
3.11.2020 - 17:23 դիտում

Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում սկսեց տարածվել հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Նշվում էր, թե կազմավորումը բաղկացած է տարբեր երկրներից ժամանած կամավորներից, որոնք տեղակայված են Ադրբեջանի տարածքին շատ մոտ։

Այս մասին տեղեկանում ենք infocheck.am-ից:

Որպես ապացույց կցվեցին նաև լուսանկարներ՝

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շտապեց քրեական գործ հարուցել Արցախի Հանրապետությունում գործող «ահաբեկչական խմբավորման» դեմ։

 

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ-ն) իրականում նորաստեղծ կազմակերպություն չէ, և, առավել ևս, չի գործում Արցախի Հանրապետության տարածքում։ Այն ստեղծվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարտանովի կողմից՝ Հայաստանի Հանարապետությունում։ ՈՄԱ-ն մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից, և նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։

 

Կենտրոնը այժմ ամեն օր մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում կամավորների և աշխարհազորայինների համար։ Ուսուցանվում են նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ հմտություններ։

Լուսանկարները՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուսանկարները, որոնք, իբրև, ապացուցում են նորաստեղծ ակաբեկչական խմբավորման գործողությունները Արցախում, իրականում արվել են 2017 թվականին՝ հերթական վերապատրաստման ժամանակ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ