Բնակարանից գողություն կատարողը 15-ամյա որդին էր

Աստղիկ Խաչատրյան 22.07.2023 - 12:25
22.07.2023 - 12:25 դիտում

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վաղարշյան փողոցի իր բնակարանի դուռը հարմարեցված բանալու գործադրմամբ բացելով՝ գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը։
Պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ