Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է. Պատել

Աստղիկ Խաչատրյան 17.11.2022 - 19:49
17.11.2022 - 19:49 դիտում

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակի առաջին տեղական Վեդանտ Պատելը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ն պայմանավորվածություններ Վաշինգտոնի հովանի ներքո Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ, դիվանագետը նշել է, որ ժամկետների մասին տեղեկություններ չունի:

Պատելի խոսքով՝ պետքարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին:

«Մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդրի լուծման բանալին է, և այդ պատճառով մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այդ գործընթացում»,- ասել է Պատելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ