ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 87 դեպք. շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 68 մլն դրամի վնաս

5.08.2025 - 19:39 դիտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թ. առաջին կիսամյակում իրականացրել է 46 ստուգում:
Այդ ընթացքում տեսչական մարմինն արձանագրել է ընդերքօգտագործման 66 խախտում:
Կայացվել է 27 վարչական տույժի որոշում, նշանակվել է 2.750.000 դրամ տուգանք:
Հայտնաբերվել է.
  • 87 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք.
  • 5.729.795.8 խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ.
  • 68.292.149.1դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս (ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում հողային ռեսուրսներին պատճառված վնաս):
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ