Սաստիկ շոգերից հետո՝ ողողված փողոցներ. Սանկտ Պետերբուրգը հայտնվել է հորդառատ անձրևի տակ

5.08.2025 - 20:23 դիտում

Մի քանի օր շարունակված սաստիկ շոգից հետո Սանկտ Պետերբուրգը հայտնվել է հորդառատ անձրևի տակ: Մոտ 30 րոպե անդադար տեղացած անձրևը ողողել է քաղաքի փողոցները:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օգոստոսի 5-ը կլինի այս ամսվա վերջին շոգ օրը։ Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +20…+23°C։ Քաղաքի որոշ հատվածներում դեռևս հնարավոր են առատ տեղումներ, ամպրոպներ և մինչև 15 մ/վրկ քամու պոռթկումներ:

Տեսանյութը՝ մեր Տելեգրամյան ալիքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ