Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

Աննա Կոստանյան 27.11.2020 - 15:56
27.11.2020 - 15:56 դիտում

Արցախի Քաշաթաղի շրջանի  Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան  հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Այս պահին առանց հստակեցնելու  կարող եմ ասել,  որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ