Բաքվում սկսվել է Քարվաճառում ձերբակալված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

Աննա Կոստանյան 4.12.2023 - 10:50
4.12.2023 - 10:50 դիտում

Բաքվում սկսվել է օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։

Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» (չակերտները՝ Tert.am) համար։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ