Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Աննա Կոստանյան 27.11.2023 - 17:12
27.11.2023 - 17:12 դիտում

Բաքվում եռակողմ հանդիպում է ընթանում Ադրբեջանի պաշտպանության նախարարԶաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։

Եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ