«Բաքուն բաց է Երևանի հետ տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար». Ադրբեջանի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 4.11.2021 - 17:19
4.11.2021 - 17:19 դիտում

Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է haqqin.az-ը։

Նա ընդգծել է, որ այս հարցում Բաքուն բաց է տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար, և չի բացառել ապագայում նման հանդիպումների հնարավորությունը։

«Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու երկների միջև սահմանազատմամբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն։

«Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները: 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ են բացել տարածաշրջանում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Բայրամովը։

Բացի այդ, նա անդրադարձել է Թեհրանի և Բաքվի միջև առաջացած լարվածությանը՝ ասելով, որ «ցանկացած երկու երկրների միջև կարող են տարաձայնություններ ծագել ցանկացած հարցի շուրջ և որ ադրբեջանական կողմը հումանիստական քայլի է դիմել՝ իրանական կողմ են ձոխանցվել և՛ վարորդները, և՛ մեքենաները»։

Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ հանդես է գալիս այդ հարցերի լուծման օգտին՝ երկխոսության, փոխհարաբերությունների, հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Վերջին շաբաթներին իրանական կողմը նույնպես դրական մեսիջներ է հնչեցրել այս հարցի վերաբերյալ, և մենք ողջունում ենք դրանք։ Մեր նպատակն է նախկինի պես պահպանել դրական հարաբերություններ Իրանի հետ»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ