Բաքուն ադրբեջանցու է ձերբակալել՝ իբր Հայաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով

Աննա Կոստանյան 2.10.2021 - 14:16
2.10.2021 - 14:16 դիտում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող քաղաքացու են ձերբակալել։

Ադրբեջանական ծառայության պնդմամբ՝ 51-ամյա Այդին Զաքի օղլու Զաքիևը «լրտեսել է՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, պետական ​​անվտանգության և պաշտպանական կարողությունների»:

Բաքվից հայտնել են, թե ադրբեջանցին, իբրև թե, օգնել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին «թշնամական գործողություններ» իրականացնելիս, տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ