Բարության, գեղեցկության և հույսի ավետում

Lուսինե Պողոսյան 8.04.2022 - 17:00
8.04.2022 - 17:00 դիտում

Գարնան շնչով, Մայրության եւ գեղեցկության տոնի խորհրդով՝ Շիրակի մարզպետարանում բացվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, երիտասարդ նկարչուհի Տաթեւ Հարթենյանի «Գարնանամուտ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը։ Յուղաներկով պատկերված ծաղիկները մարդու եւ բնության միաձուլումն են խորհրդանշում։ Նկարչուհին ներկայացնելով «Գարնանամուտ» շարքը՝ նշեց, որ այն արթնացման, վերափոխման մասին է, արարման նոր մեկնարկ՝ զարթոնքի, հույսի, վերածնման գաղափարով:
Մեկ այլ ցուցահանդես՝ նույն տոնի խորհրդով, բացվել է նաեւ Գյումրու «Արաքս» հյուրանոցում։ Ցուցահանդեսի հեղինակը՝ Նառա Անանյանը , մասնագիտությամբ նկարիչ չէ, նկարելու տաղանդը ձեռք է բերել 40 տարեկանում։ Նառա Անանյանը Գյումրու գեղարվեստի ակադեմիայի դասախոս է։ Ոգեշնչվելով ստեղծագործող գործընկերներից՝ Նառա Անանյանը սկսել է ստեղծագործել՝ ընտրելով այլաբանության ոճը, որի մեջ կա փիլիսոփայություն եւ իմաստ։ Տարիներ շարունակ հետեւողականորեն նա իր մտքերը, հույզերը, զգացմունքները արտահայտել է վերացական ոճով ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ