Բայդենն ինքնաթիռ բարձրանալիս երեք անգամ սայթաքել է և ընկել (տեսանյութ)

Հրաչ Սահակյան 20.03.2021 - 02:08
20.03.2021 - 02:08 դիտում

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը սանդուղքով դեպի ինքնաթիռ բարձրանալիս մի քանի անգամ սայթաքեց ու ընկավ։ Տեսանյութը հայտնվեց սոցիալական ցանցերում:

Բայդենը, ընկնելուց հետո ոտքի կանգնեց, շփեց վնասված ոտքը, շրջվեց ու ձեռքով արեց ուղեկիցներին։

Ինքնաթիռով Բայդենը պետք է թռչի Վրաստան: Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «մի օր» կխոսի Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կլինե՞ն, նա պատասխանեց «Ամեն ինչ կլինի ճիշտ իր ժամանակին» արտահայտությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ