Բայդենը կայցելի Լեհաստան

11.02.2023 - 14:03 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 20-22-ը կայցելի Լեհաստան, կհանդիպի իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի և «Բուխարեստի իննյակի» երկրների ղեկավարների հետ (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա և Էստոնիա)՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Նրա խոսքով՝ Բայդենը Դուդայի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու և ՆԱՏՕ-ի կարողություններն ամրապնդելու հավաքական ջանքերը: «Բուխարեստի իննյակի» երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Բայդենը կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը: Սպիտակ տան ղեկավարը ելույթ կունենա նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության տարելիցի կապակցությամբ:

Անդրադառնալով Բայդենի՝ Ուկրաինա այցելելու հնարավորությանը՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ «այլ կետեր այցելելու մասին հայտարարություններ չկան»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ