Այս մեծ աղէտէն բարութեամբ ելլենք. Կարո Փայլանը՝ Հայաստանից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնության մասին

11.02.2023 - 14:15 դիտում

Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայաստանից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատում սահմանային Մարգարայի կամուրջը:

«Հայաստանի և Թուրքիոյ միջև 30 տարիէ ի վեր փակուած Ալիճանի սահմանադռնէն մարդասիրական օգնութեամբ լեցուն հինգ բեռնատարներ անցան։

Այս մեծ աղէտէն բարութեամբ ելլենք։ Զօրակցութիւնը կեանք է»,- տեսանյութին կից՝ գրել է Փայլանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ