Բախվել են «Mercedes Vito»-ն և «Mercedes C»-ն․ յոթ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

11.06.2022 - 11:01 դիտում

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ