Գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար. Բայդեն

11.06.2022 - 12:06 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար:

«Ես հասկանում եմ, որ գնաճն իսկական մարտահրավեր է ամերիկյան ընտանիքների համար։ Գնաճի վերաբերյալ այսօրվա հաշվետվությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Պուտինի [հրահրած] գնաճը մեծապես հարվածում է Ամերիկային. գները բենզալցակայաններում, էներգակիրները և սննդամթերքը կազմում են մայիս ամսի գնաճի կեսը»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Նա մեկնաբանել է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցը, որի համաձայն՝ երկրում մայիսի արդյունքներով սպառողական գներն աճել են 8,6%-ով, ինչը 1981 թ. դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Բայդենը նշել է, որ ուժերի ներածին չափով պայքարում է վառելիքի և սննդամթերքի գների աճի դեմ:

Նա հերթական անգամ հայտարարել է, որ գլխավորել է համաշխարհային ջանքերը՝ վաճառելու հնարավորինս շատ նավթ՝ 240 մլն բարել՝ էներգակիրների առաջարկն ավելացնելու և գները նվազեցնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ