Բախում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև, իրավիճակը լարված է եղել Արշակունյաց պողոտայում

Աննա Կոստանյան 19.05.2023 - 15:34
19.05.2023 - 15:34 դիտում

Այսօր Արշակունյաց պողոտայում բախում է գրանցվել փողոցը փակած ծնողների և ոստիկանների միջև, հնչել են հայհոյանքներ։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել, մյուսները փորձել են խոչընդոտել ոստիկանական մեքենայի տեղաշարժը։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան։

Նրանք հայտարարեցին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ոստիկանությունը հորդորում է ծնողներին չխոչընդոտել մյուս քաղաքացիների տեղաշարժը։

Ծնողները հայտարարեցին, որ դատարանից պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։

Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։

Ըստ թերթի`զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ