Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

Աննա Կոստանյան 19.05.2023 - 15:17
19.05.2023 - 15:17 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:

Նա նաև նշել է, որ որոշ թեմաների շուրջ ըմբռնում է նկատվում. ըստ Միրզոյանի՝ խոսքոը կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման մասին է:

Միևնույն ժամանակ Միրզոյանն ընդգծել է հետագայում ուժի կիրառումից զերծ մնալու կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ