Բաթումում փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Աննա Կոստանյան 9.10.2021 - 16:07
9.10.2021 - 16:07 դիտում

Բաթումի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաթումիում բնակելի տունը հոկտեմբերի 8-ին մասնակի փլուզվել էր: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:

Երկրում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ