Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել

2.11.2025 - 12:18 դիտում

Նոյեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի կա։

Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սամվել Ն․-ի դին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ