Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ

Աննա Կոստանյան 16.08.2021 - 16:01
16.08.2021 - 16:01 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն ընդգծել է, որ ԱԳՆ-ն տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ