Արցախ է վերադարձել 47 հազար 834 մարդ

Աննա Կոստանյան 8.01.2021 - 14:50
8.01.2021 - 14:50 դիտում
veradard

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 181 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 47 հազար 834 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ