Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

Աննա Կոստանյան 22.12.2020 - 13:25
22.12.2020 - 13:25 դիտում

Արցախի Խոջալուի շրջանում երկու շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները տեղակայել են դաշտային ավտոպարկ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«6 հազար քմ տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, ավտոմոբիլային գույքի պահեստ: Կահավորված են մուտքի ուղիները, հիմնական և պահեստային ելքերը ՝ առաջադրված խնդիրների կատարման ժամանակ տեխնիկայի անխոչընդոտ դուրսբերման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում նաև, որ ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային եւ զրահատեխնիկայի վերանորոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ