Արցախում մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, լռություն է տիրում. Դավիթ Տոնոյան

Հրաչ Սահակյան 10.11.2020 - 22:36
10.11.2020 - 22:36 դիտում
Այս պահին իրավիճակն Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում։ Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը», – ասաց նախարարը։
Նա նշեց, որ տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակարետ, որից հետո արդեն խաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ