Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Գոհար Ստեփանյան 9.02.2021 - 10:26
9.02.2021 - 10:26 դիտում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները: Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է՝ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ