Արցախի ԱԳ նախարարը Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 26.05.2022 - 12:44
26.05.2022 - 12:44 դիտում

Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի,  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։

Հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ