Արցախին ուղղված դրամահավաքին մասնակցում են նաեւ ադրբեջանցիները. Վահագն Մկրտչյան

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 18:41
9.11.2020 - 18:41 դիտում

Հերթական ու արդեն սովորական դարձած փոխանցումների մասին է խոսում Վահագը: Չնայած Հայաստանից դուրս, բայց հայրենիքի ու հայոց բանակի համար՝ Ռուսաստանում հայտնի հայ բլոգեր Վահագը պատերազմի առաջին իսկ օրվանից ինստագրամյան ուղիղ եթերով գումար է հավաքում ու ուղարկում Հայաստան:Կես ժամ ուղիղ եթերում եւ տասնյակ հազարավոր ու ավելի ռուբլու փոխանցում դեպի հայրենիք: Գիտակցելով, որ այս ամենն ուղիղ կերպով կազդի հետեւորդների քանակի վրա՝ Վահագը շարունակում է առցանց դրամահավաքը. անգամ կոչով դիմել է գործընկերներին ու, առհասարակ, հանրային կերպարներին. Արցախում տիրող իրավիճակի մասին չլռել, այլ բարձրաձայնել իրականությունը՝ ադրբեջանական ագրեսիան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ