Արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է․ Ալեն Սիմոնյան

Աստղիկ Խաչատրյան 27.02.2024 - 12:22
27.02.2024 - 12:22 դիտում

Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրություններ անցկացնել։

Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։

«Մենք առաքելություն ունեք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ