Պապիկյանն ու ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

Աստղիկ Խաչատրյան 27.02.2024 - 13:04
27.02.2024 - 13:04 դիտում

Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ