Արտակ Բեգլարյանը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել Լուսինե Ղարախանյանին

Աննա Կոստանյան 8.02.2022 - 12:23
8.02.2022 - 12:23 դիտում
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով ԱՀ ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նորանշանակ նախարարին։
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին երկրի համար ստեղծված դժվարին ժամանակահատվածում իր կատարած անգնահատելի ու անձնվեր աշխատանքի համար՝ հանձնելով նրան Արցախի նախագահի պարգևը՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։
May be an image of 6 people and people standing
Լուսինե Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ դա ժողովրդին ծառայելու և ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորություն էր՝ տիեզերական ու բարձրագույն ապրումների զգացողություններով։
Շնորհավորելով նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանին՝ Լուսինե Ղարախանյանը նշել է, որ հավատում է նրա արհեստավարժությանն ու մարդկային բարձր որակներին՝ մաղթելով աննկուն կամք ու մեծ հաջողություններ։

May be an image of 2 people and people standing

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ