Արմեն Սարգսյանն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

Գոհար Ստեփանյան 20.12.2020 - 12:26
20.12.2020 - 12:26 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել​ նրանց գերեզմաններին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի​ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,​ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ