Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են ԵՄ առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը

Աննա Կոստանյան 28.10.2022 - 12:51
28.10.2022 - 12:51 դիտում

Հոկտեմբերի 28-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիթորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ