Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Աննա Կոստանյան 7.11.2023 - 15:06
7.11.2023 - 15:06 դիտում

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ին տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի 51-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան կից օժանդակ շինություններում զննություն է կատարվել: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հայտնաբերվել են կանեփի չորացված, մանրացված զանգվածներով պլաստիկ տարա և թղթե 2 արկղ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը մոտ 575 գրամ էր: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված իր աճեցրած կանեփից:

Նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նաև Փշատավան գյուղի 24-ամյա մի բնակչի տանը: Տարբեր հատվածներում հայտնաբերվել են մոտ 460 գրամ կանեփանման զանգված և մոխրացված հետքերով գլանակ: Բակում հայտնաբերվել են 2,18 գրամ կանեփանման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ նախասրահի պահարանում՝ ինքնաձիգի 2 փամփուշտ և փամփուշտի 4 գնդակ: Երիտասարդը հայտնել է, որ փամփուշտները բերել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ հայտնաբերված զանգվածները թմրանյութ են, կանեփն ինքն է աճեցրել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ