Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և պահելու դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 2.12.2025 - 11:44
2.12.2025 - 11:44 դիտում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 28-ին կատարված զննությամբ 37-ամյա ակնալիճցու տան տանիքում, խորդանոցում և ավտոտնակում հայտնաբերվել են ընդհանուր 794,79 գրամ կանեփանման չորացված զանգված և գլանակ: Պարզվել է, որ նա հայտնաբերվածը պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփ տեսակի բույսից:

Կազմված փաստաթղթերը և Ակնալիճ գյուղի 37-ամյա բնակիչը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Կատարվում է նախաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ