Արթիկ -Ալագյազ ավտոճանապարհներին բուք է

Աստղիկ Խաչատրյան 20.02.2023 - 22:05
20.02.2023 - 22:05 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Քուչակից-Միրաք և Արթիկ -Ալագյազ ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ