Երկրաշարժ՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին, ավերածություններ կան․ թուրքական ԶԼՄ-ներ

Աստղիկ Խաչատրյան 20.02.2023 - 21:35
20.02.2023 - 21:35 դիտում

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 3 րոպե տարբերությամբ երկու նոր երկրաշարժ է գրանցվել` համապատասխանաբար 6.4 և 5.8 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնը։

Թուրքիայի հարավ-արևելքում տներ են քանդվել, դրանց քանակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի ու Սիրիայի սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի թիվը գերազանցել է 47000-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ