Արթիկում սուբվենցիոն ծրագրով 5 փողոց է վերանորոգվում

27.10.2021 - 16:35 դիտում

Արթիկում՝ 3 փողոցում եւ երկու նրբանցքում, վերջին ամիսներին բուռն շինարարական աշխատանքների ընթացք է, որոշներում դրանք մոտենում են ավարտին: Համայնքի հետ համագործակցության ու համաֆինանսավորման արդյունքում ասֆալտապատվել կամ սալապատվել են համայնքի համար կարեւոր նշանակության փողոցներ: Շուրջ 29 մլն արժե Տուֆագործների առաջին նրբանցքի ասֆալտապատումը: Քաղաքի բանուկ փողոցներից Պռոշյանում արդեն հարթեցման գործընթաց է, նույն ծրագրով ասֆալտապատվում է նաեւ Գարեգին Նժդեհ նրբանցքը. աշխատանքների արժեքը 93 մլն դրամ է, որի 60 տոկոսը կհատկացնի համայնքը, 40-ը՝ պետությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ