Ինքնաբացարկ հայտնածների շարքում է նաեւ Շիրակի մարզպետը

27.10.2021 - 17:14 դիտում

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, լրացավ Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը:
Գյումրու թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկի երկու դիմում է ստացվել. մեկը ներկայացրել է ցուցակը գլխավորող ավագանու անդամի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Ինքնաբացարկ է ներկայացրել ՀՀԿ ցուցակը գլխավորող ավագանու անդամի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը:
Իսկ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակում 13-րդ համարը ներկայացնող Միխակ Ղազարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ