Արդյունքները մի փոքր զիջում են այդ դինամիկային. Բայրամով

Աստղիկ Խաչատրյան 25.07.2023 - 19:29
25.07.2023 - 19:29 դիտում

Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է, սակայն արդյունքները մի փոքր զիջում են այդ դինամիկային։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ սխալ կլիներ ասել, թե դրական արդյունքներ ընդհանրապես չկան։
Բայրամովի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը կքննարկեն խաղաղության պայմանագրի՝ դեռևս չհամաձայնեցված կետերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ